Մատչելիության հղումներ

Իրանը հրաժարվում է դադարեցնել ուրանի հարստացումը


Իրանը չի պատրաստվում դիտարկել ուրանի հարստացման ժամանակավոր դադարեցման հնարավորությունը հանուն ԱՄՆ հետ համաձայնագրի կնքման, այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Մեկնաբանելով արևմտյան մամուլում շրջանառվող լուրերը, որոնց համաձայն Թեհրանը կարող է երեք տարով դադարեցնել ուրանի հարստացումը Վաշինգտոնի հետ համաձայնագրի կնքման դիմաց, Բաղային նշել է. «Իրանը դրան երբեք չի գնա»։

Իրանի ԱԳՆ խոսնակը նաև նշել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ՝ վեցերորդ փուլի ժամկետներն ու վայրը առայժմ հստակեցված չեն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտնել է, որ առաջընթաց է գրանցվել Իրանի հետ միջուկային բանակցություններում, և ակնարկել, որ «մոտակա երկու օրվա ընթացքում» կարող է «ինչ-որ լավ բան» հայտարարվել՝ առանց մանրամասնելու։


XS
SM
MD
LG