Մատչելիության հղումներ

Սիբիգա․ «Մեր ցանկությունն է, որ պատերազմն ավարտվի այս տարի»


«Կիևի ցանկությունն է, որ ռազմական գործողություններն ավարտվեն արդեն այս տարի», - ֆրանսիական Liberation թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան։

«Այն քայլերի մասին, որոնք թույլ կտան դադարեցնել պատերազմը, մենք պատրաստ ենք խոսել ցանկացած ձևաչափում։ Մենք իրոք ուզում ենք, որ պատերազմն այս տարի ավարտվի։ Հենց այդ պատճառով է շատ կարևոր, որ Ռուսաստանի դեմ ճնշումը՝ թե՛ մեր եվրոպացի դաշնակիցների և թե՛ Միացյալ Նահանգների կողմից, չդադարի», - նշել է Սիբիգան։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG