Այս գիշեր Ռուսաստանը 60 անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի տարածքի վրա: Դրանցից 43-ը խոցվել են, պնդում է ուկրաինական բանակը։
Հաղորդագրությունում նշվում է, որ 9 անօդաչու թռչող սարք հաջողությամբ հարվածել է թիրախներին:
Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմը հայտնել է, որ հարձակման հետևանքով վնասվել է գյուղատնտեսական ձեռնարկություն, երկու մարդ վիրավորվել է։
Մոսկվան դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունները։