Պարտադիր զինվորական ծառայությունից, ինչպես նաև վարժական հավաքներից խուսափողների թիվը աճել է, ինչի պատաճառով էլ կառավարությունը առաջարկում է խստացնել Քրեական օրենսգրքով նախատեսված պատժափերը:
Արդարադատության փոխանախար Գևորգ Քոչարյանն այսօր թվեր ներկայացրեց խորհրդարանում՝ նշելով, որ եթե 2023 -ին զինվորական ծառայությունից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերով նախաձեռնվել էր շուրջ 1500 քրեական վարույթ, ապա 2024-ին այն աճել է՝ հասնելով շուրջ 1800 -ի:
«Սա վկայում է քրեական քաղաքականության վերանայման և հիշյալ արարքը կատարած անձանց նկատմամբ պատժողական ավելի խիստ քաղաքականության վարման անհրաժեշտության մասին», - նշեց փոխնախարարը:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, կառավարությունը նոր նախագծով առաջարկում է Քրեական օրենսգրքով զինվորական ծառայությունից խուսափելու համար նախատեսված 2-ից 5 տարի ազատազրկման ժամկետը դարձնել 3-6 տարի:
Վարժական հավաքներից խուսափելու դեպքում էլ գործող առավելագույն 20 ապատիկ տուգանքը դարձնել 30 ապատիկ, իսկ ազատազրկման ժամկետը 2-ից դարձնել 1-3 տարի ժամկետով:
«Գտնում ենք, որ նման փոփոխությունները կարող են որոշակիորեն նպաստել զինվորական ծառայության զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը: Հաշվի առնելով հարցի կարևորությունը խնդրում եմ կողմ քվեարկել նախագծին», - ասաց փոխնախարարը:
Փոփոխությունները Կառավարությունը նախաձեռնել է ապրիլի սկզբին: