Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է վրաց ընդդիմադիր առաջնորդ Նիկա Մելիան


Ձերբակալվել է վրաց ընդդիմադիր առաջնորդ Նիկա Մելիան։ Նա բերման է ենթարկվել Թբիլիսիում իր դեմ դատավարության նախօրեին, որի ընթացքում պետք է քննարկվեր քաղաքական գործչի խափանման միջովը։

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մելիան ձերբակալվել է վարչական իրավախախտման գործով, նա մեղադրվում է իրավապահ մարմինների աշխատակցի նկատմամբ վիրավորական վարքագիծ դրսևորելու համար։

Քաղաքական գործչի փաստաբան Գիորգի Կոնդախիշվիլին իր պաշտպանյալի ձերբակալությունը որակել է «բացարձակապես անհասկանալի, նշելով, որ նախ «ոստիկանները պահանջել են տեղափոխել մեքենան, որից հետո ուժի կիրառմամբ բերման ենթարկել»:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG