Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի հետ հանդիպմանը ներկայացրել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և Հայաստանի խաղաղության օրակարգի կարևորությունը տարածաշրջանային կայունության ապահովման գործում։
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման, տնտեսական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Փաշինյանը կարևորել է Հայաստան–ԱՄՆ բարեկամական հարաբերությունների և գործընկերության ամրապնդումը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում:
Սենատոր Դեյնզը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը և տարածաշրջանային կայունության ապահովմանը։