Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը բանտարկյալների փոխանակում են իրականացրել:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկքաղաքացի Քսենիա Կարելինան, որը Ռուսաստանում կալանավորվել էր ԱՄՆ-ում գործող «Ուկրաինային օգնություն» բարեգործական կազմակերպությանը 51 դոլար նվիրաբերելու համար, վերադարձել է Միացյալ Նահանգներ: Կարելինայի դիմաց Նահանգները Մոսկվային է հանձնել 2023-ին Կիպրոսում ձերբակալված ռուսաստանցի Արթուր Պետրովին։ Նրան մեղադրում էին Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանցմանը նպաստելու համար։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ապրիլի 10-ին սոցցանցում հաստատել է Կարելինայի ազատ արձակումը: Ռուսաստանի անվտանգության ծառայությունը ևս հաստատել է, որ Պետրովը փոխանակման արդյունքում ազատ է արձակվել: Փոխանակումը տեղի է ունեցել Աբու Դաբիում:
Սա Վաշինգտոնի և Մոսկվայի միջև երկրորդ նմանատիպ փոխանակումն էր Թրամփի՝ պաշտոնն ստանձնելուց ի վեր
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ այս գործընթացը հետևել է Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազանգերին։
Ռուսաստանի, Բելառուսի, ԱՄՆ-ի և այլ երկրների միջև բանտարկյալների զանգվածային փոխանակում է տեղի ունեցել նաև 2024-ի օգոստոսին։ Այն իր տեսակի մեջ ամենախոշոր փոխանակումն էր Սառը պատերազմի ավարտից ի վեր: