Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը Երևանից հետո մեկնել է Բաքու


Ջոշուա Հաք
Ջոշուա Հաք

ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքը Երևանից հետո այսօր ժամանել է Բաքու։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հաքը Բաքվում կքննարկի տնտեսական զարգացման և տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Ջոշուա Հաքը նախօրեին էր Երևանում։ Նա հանդիպեց արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, քննարկեց տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Միրզոյանն ընդգծել է, որ առկա է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման իրական հնարավորություն, և այդ ճանապարհին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրումը կդառնա պատմական հանգրվան։ ԱԽ քարտուղարն էլ ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և կրկին ընդգծել խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը:

Միրզոյանն ու Հաքը խոսել են նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս հայտարարեց, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարատև խաղաղության հաստատմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG