Մատչելիության հղումներ

Բաքվում շարունակվել է հայ գերիների դատավարությունը, «ՀՀ հանցագործությունների մասին փաստաթղթեր են ուսումնասիրվել»


Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան
Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան

Բաքվի դատարանում նախօրեին շարաունակվել է հայ գերիների՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության՝ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Լյովա Մնացականյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների գործով դատավարությունը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ «ուսումնասիրվել են Ադրբեջանի խաղաղ բնակչության դեմ Հայաստանի զինված ուժերի իրականացրած հանցագործությունների հետ կապված փաստաթղթեր»։

Նիստին մասնակցել են «տուժողները, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև մեղադրող կողմի դատախազները»։

Նշվում է, որ Դավիթ Իշխանյանը հայտարարել է, որ ինքն ու Դավիթ Բաբայանը ցանկանում են ծանոթանալ մայիսի 26-ի դատական նիստի արձանագրությանը։ Դատավոր Զեյնալ Աղաևն էլ արձագանքել է՝ «կապահովվեն դատական նիստի արձանագրության վերանայումը՝ հայոց լեզվի թարգմանչի մասնակցությամբ»։

APA-ի փոխանցմամբ, դատական նիստի ընթացքում «տուժածները» պատասխանել են նաև Դավիթ Մանուկյանի, Լևոն Մնացականյանի հարցերին։

Դատական նիստը կշարունակվի այսօր։

Այդ դատավարություններին ներկա չեն անկախ լրատվամիջոցներ, իրավապաշտպաններ ու փաստաբաններ, և ադրբեջանական պետական լրատվամիջոցների հաղորդածները փաստացի ստուգելու հնարավորություն չկա:

Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG