Մատչելիության հղումներ

Բիշքեկում այսօր նախատեսված է ՀԱՊԿ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստ


Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում այսօր նախատեսված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը:

Ինչպես հայտնում է Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը, մայիսի 27-ին այնտեղ են ժամանել պատվիրակությունների ներկայացուցիչները:

ՀԱՊԿ ՊՆԽ նիստը կկայանա Ղրղզստանի պաշտպանության նախարար Ռուսլան Մուկամբետովի նախագահությամբ։ Նիստի ընթացքում մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության սպառնալիքներն ու մարտահրավերները, ինչպես նաև կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման հարցերը։

Նիստի շրջանակում նախատեսվում է նաև ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների միջև մի շարք երկկողմ հանդիպումների անցկացում։

Հայաստանի մասնակցության մասին չի հաղորդվել: Երևանը վերջին մեկ-երկու տարում մեծամասմբ բաց է թողնում կազմակերպության հանդիպումները:

Երևանը դժգոհ է մասնավորապես 2022-ի ադրբեջանական հարձակմանը ՀԱՊԿ-ի արձագանքից:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG