Մատչելիության հղումներ

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունում է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին, Երևան, 26-ը մայիսի, 2025թ.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունում է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին, Երևան, 26-ը մայիսի, 2025թ.

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Հայաստանի ղեկավարին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում: Ռոբերտ Ֆիցոն Հայաստանում մասնակցում է «Երևանյան երկխոսություն-2» համաժողովին: Նրա հետ ժամանել են նաև գործարարներ:

«Համագործակցության մյուս ոլորտը, որը մենք շատ բաց քննարկեցինք, պաշտպանական արդյունաբերությունն է: Ես ասացի, եթե թույլ կտաք կրկնեմ իմ ասածը՝ եթե մենք չարտադրենք զենք, մեկ ուրիշը դա կանի, և մենք ստիպված կլինենք գնել։ Եթե մենք պետք է շատ գումար ծախսենք մեր պաշտպանության վրա, ապա անենք այն, ինչ մենք կարող ենք անել, որպես փոքր երկրներ, գտնենք ապրանքներ, որոնք մեր կարիքները կբավարարեն, և միևնույն ժամանակ այս համագործակցությունը մեզ չի ստիպի գնել ուրիշ խոշոր գործընկերներից, Հյուսիսատլանտյան դաշինքից», - հայտարարեց Ֆիցոն ասուլիսի ժամանակ:

Նիկոլ Փաշինյանը Սլովակիայի վարչապետին ներկայացրել է հայ - ադրբեջանական խաղաղության օրակարգի մասին իր պատկերացումները:

«Մեր ռազմավարությունն է, մեր ռազմավարական որոշումն է՝ մնալ հավատարիմ խաղաղության օրակարգին: Ես հույս ունեմ, որ այսօրվա ելույթի ընթացքում կարողացա մեր միջազգային գործընկերներին ներկայացնել և ավելի տեսանելի դարձնել, թե ինչքան մոտ է խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև», - ասել է Փաշինյանը:

Սլովակիայի ու Հայաստանի վարչապետերը քննարկել են նաև միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը: Ֆիցոն Հայատսանի վարչապետին հրավիրել է Սլովակիա:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG