Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու ՔՊ խմբակցությունն ուզում է հանձնաժողով ստեղծել՝ քննելու մանկապարտեզների հարցը


Իշխանության յոթերորդ դարում «Քաղաքացիական պայմանագիրը» որոշել է հանրության համար բացահայտել՝ ում օրոք են օտարվել ու ում սեփականությունն են դարձել Երևանի տասնյակ մանկապարտեզներ: Երևանի ավագանու իշխող խմբակցության ղեկավար Արմեն Գալսջյանն արդեն դիմել է քաղաքապետին, որ քննիչ հանձնաժողով ձևավորեն:

«Վերջերս շատ է խոսվում մեր կողմից իրականացվող աշխատանքների մասին, քննադատվում են դրանք ու մասնավորապես այն խմբակցության կողմից, որը այդ մանկապարտեզների օտարող քաղաքական դեմքերի համախոհ ուժերից է: Կարծում եմ՝ հանրությունը պետք է տեղեկանա՝ ով ինչի համար է պայքարում իրականում, ու ով ինչ է արել ժամանակին», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Երևանի ավագանիում առաջին անգամ են քննիչ հանձնաժողով ստեղծում, խորհրդարանական ընտրություններից 1 տարի առաջ: Ինչո՞ւ են որոշել անձամբ ուսումնասիրել այդ գործերը, իրավապահներին չե՞ն վստահում, Արմեն Գալջյանի մեկնաբանմամբ՝ այսպես իրենք ավելի անկաշկանդ կխոսեն ու կպատմեն, թե նախկիններից ով ինչ է արել, իսկ քրեական գործերը կաշկանդում են, անուններ ու նախաքննական գաղտնիքներ չեն կարող հրապարակել:

«Քաղաքացիական պայմանագրի» այս քայլը անլուրջ է, նախընտրական աղմուկ, որ նորից նախկինների թալանից խոսեն, ասում է ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարուկյանը: Ասում է՝ իսկ ի՞նչ են արել նրանք, հանրությունն ուզում է նաև դա լսել:

Եթե ընդդիմադիրները հրաժարվեն մանսակցել, միայն իշխանականներով ու նրանց սատարող խմբակցություններով էլ կձևավորվի հանձնաժողովը, որի աշխատանքը վեց ամսով է:

Պեդրո Զարոկյանն առաջարկում է, որ իշխանականները չչարչարվեն, ժամանակ չկորցնեն, Տիգրան Ավինյանի խորհրդրական Կամո Արեյանը, որ 90-ականներից քաղաքապետարանում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, իրենց կպատմի՝ նախկինում ով ինչ է գողացել:

Շարունակությունը՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հղում


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG