Հայաստան է ժամանել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն:
ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Բարոյի առանձնազրույցը: Զրույցից մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյան Երևանում է՝ մասնակցելու «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումին:
Երևանում են նաև Սլովակիայի վարչապետը, Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և այլք: