Մայիսի լույս 30-ի գիշերը ռուսական կողմը ԱԹՍ-ներով հարվածել է Խարկովին, կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ, հայտնում են տեղի իշխանությունները։
«Այսօր Խարկովը հերթական հարձակման է ենթարկվել. հակառակորդը ութ «Շահեդ» է արձակել մեր պրոլեյբուսները սպասարկող պահեստներից մեկի ուղղությամբ։ Արդյունքում ոչ միայն ձեռնարկությունն է վնասվել, այլև ավելի քան 30 բազմաբնակարան շենք, կա երկու տուժած»,- գրել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։
Նրա փոխանցմամբ, ԱԹՍ հարվածից մեկ տրոլեյբուս ամբողջությամբ այրվել է, ևս 18-ը՝ վնասվել։
Ավելի ուշ Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հստակեցրել է՝ ընդհանուր առմամբ 11 մարդ է տուժել։