Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Թուրքիայի ԱԳ նախարարի մոսկովյան այցը


Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան, արխիվ

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա։

Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ թուրքական դիվանագիտության ղեկավարի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները կայանալու են այսօր երեկոյան։

Մինչ այդ Ֆիդանը հանդիպել է Ուկրաինայի հետ բանակցող ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու հետ։ Այս տեղեկությունը հաստատել են "Интерфакс"-ի աղբյուրները։

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ Ֆիդանի մոսկովյան այցի առանցքային թեման լինելու է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG