Մատչելիության հղումներ

Մերցը պարզաբանում է հեռահար զենքի կիրառման թույլտվության վերաբերյալ իր հայտարարությունը


Ֆինլանդիա - Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ժամանում է Ֆինլանդիայի վարչապետի հետ հանդիպման, Տուրկու, 26-ը մայիսի, 2025թ.
Ֆինլանդիա - Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ժամանում է Ֆինլանդիայի վարչապետի հետ հանդիպման, Տուրկու, 26-ը մայիսի, 2025թ.

Այն երկրները, որոնք նախկինում սահմանափակումներ էին սահմանել Ուկրաինային մատակարարվող հեռահար զենքի կիրառման հարցով, չեղարկել են արգելքը մի քանի ամիս առաջ։ Այսօր Տուրկուում Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ պարզաբանելով նախօրեին իր արած հայտարարությունը, թե Գերմանիան, հետևելով Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային, վերացրել է Ուկրաինային մատակարարվող զենքի կիրառման սահմանափակումները։

«Որքանով ինձ է հայտնի, և ինչպես երեկ նշեցի, երկրները, որոնք սահմանափակումներ էին սահմանել հարվածների հեռահարության հարցում, վաղուց չեղարկել են պահանջները։ Այնպես որ, երեկ Բեռլինում ես նկարագրել եմ այն, ինչ կատարվում է մի քանի ամիս, այսինքն՝ որ Ուկրաինան իրավունք ունի մատակարարվող զենքը կիրառել սեփական սահմաններից դուրս՝ Ռուսաստանի տարածքներում գտնվող ռազմական օբյեկտների դեմ», - ընդգծել է Գերմանիայի կանցլերը։

Երեկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ եթե եվրոպական պետություններն իրոք որոշել են վերացնել Ուկրաինային մատակարարվող սպառազինության հեռահարության սահմանափակումները, ապա դա շատ վտանգավոր որոշում է:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG