Ռուսական ուժերի օդային հարվածների հետևանքով Սումիի մարզի Ախտիրկա գյուղում խաղաղ բնակիչներ են վիրավորվել, հայտնում են տեղի իշխանությունները:
Ուկրաինայի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ ռուսական զորքերը Սումիի վրա հարձակվել են նաև անցած գիշեր և առավոտյան, հարվածների հետևանքով տուժել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Սումին սահմանակից է Ռուսաստանի Կուրսկի մարզին, որն, ըստ պաշտոնական Մոսկվայի, ամբողջովին ազատագրվել է ուկրաինական բանակի օկուպացիայից։
Անցած օրերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը մտադիր է բուֆերային գոտի ստեղծել սահմանին՝ կանխելու ուկրաինական հետագա սահմանային հարձակումները։