Մատչելիության հղումներ

Ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով. Գարեգին Երկրորդ կաթողիկոս


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հանրապետության տոնի առթիվ իր ուղերձում շեշտել է, որ հաղթանակները հնարավոր են համախմբվելու դեպքում:

«Այսօր, երբ մեր ժողովուրդը կանգնած է նոր փորձությունների առջև և աղետալի պատերազմից ու Արցախի բռնազավթումից հետո կրում է արհավիրքների ծանր հետևանքները, մայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է անբեկանելի ճշմարտությունը, որ ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով, մեկ ձգտումով ու բաղձանքով։ Մեր անկախությունը մեր հայրերի սրբազան ավանդն է մեզ, որը պիտի փայփայենք և շարունակենք համատեղ ջանքերով շենացնել մեր երկիրը, զորացնել մեր պետականությունը», - նշել է Գարեգին Բ կաթողիկոսը։

«Այս տոնական օրը աղոթում ենք աշխարհասփյուռ մեր ժողովրդի խաղաղության ու բարօրության, մեր բանակի հզորության, մեր պետության անվտանգության ու առաջընթացի համար», - ասված է ուղերձում:

Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հանրապետության օրը, սա 1918 թվականի Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրը խորհրդանշող ազգային տոնն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG