Լավրովն ու Ֆիդանը քննարկել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Հաքան Ֆիդան, արխիվ

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներն այսօր Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։

Երկկողմ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ընթացքում Հաքան Ֆիդանը հայտարարել է՝ Անկարան աջակցում է Ադրբեջանի գործողություններին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։

Սերգեյ Լավրովն իր հերթին շեշտել է՝ Ռուսաստանը և Թուրքիան հետաքրքրված են խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկասով, և «դրան կարելի է հասնել 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում համատեղ ջանքերով»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կրեմլում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Հաքան Ֆիդանի հանդիպումըՄեկնարկել է Թուրքիայի ԱԳ նախարարի մոսկովյան այցը