Մատչելիության հղումներ

Ալիևը կրկին խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր կրկին խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին։ Սա Ադրբեջանի ղեկավարի երկրորդ անդրադարձն է այս թեմային վերջին հինգ օրերի ընթացքում։

Դիմելով իսլամատյացության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի մասնակիցներին՝ Ալիևն ընդգծել է․ «Ցավոք սրտի, Արևմտյան Ադրբեջանում՝ մեր պատմական հողերում, որտեղից արտաքսվել են մեր հայրենակիցները, մտածված ու ծրագրված կերպով ադրբեջանցի ժողովրդի հարուստ նյութական-հոգևոր ժառանգության ոչնչացման քաղաքականություն է իրականացվում։ Ջնջվում է ադրբեջանցիների հետքը նրանց պատմական, էթնիկ տարածքից»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» ՀՀ ինքնիշխան տարածքում:

Նա հավելել էր, որ դրա քննարկումը Երևանի համար բացառված է:

Ադրբեջանի նախագահը նաև ողջունել է Կովկասի մահմեդականների միության կողմից անցած շաբաթ կայացված որոշումը, որի համաձայն ստեղծվել էր այս կառույցի Երևանի մասնաճյուղն՝ այսպես կոչված «Իրեվանի ղազիյաթը»։ «Դա կարևոր քայլ է պատմական արդարության վերականգնման ճանապարհին»,-շեշտել է Ալիևը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից արձագանքել էին Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի հայտարարություններին՝ դրանք ստահոդ որակելով:

Հայ առաքելական եկեղեցին զավեշտալի էր որակել, որ «Խորհրդային իշխանությունների ազգաշինարարության արդյունքում 1930-ական թթ․ երկրորդ կեսին «ադրբեջանցի» էթնոնիմն ստացած ժողովրդի հոգևոր առաջնորդը փորձում է վիճարկել պատմականությունը հայ ժողովրդի, որի հազարամյակների ստեղծագործ կյանքի ու հոգևոր-մշակութային ժառանգության արժեքն ու պատկանելությունը համընդհանուր ճանաչում ստացած իրողություններ են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG