Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը ԱՄՆ-ի հետ բանակցությունների ֆոնին Օման է մեկնել


Օմանի միջնորդությամբ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ընթացող միջուկային բանակցությունների ֆոնին երկօրյա այցով Մուսկաթ է մեկնել Իրանի նախագահ Մահսուդ Փեզեշքիանը։

«Մենք հույս ունենք երկխոսություն սկսել՝ հասնելու ընդհանուր տեսակետի և ընդհանուր ձայնի տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը նպաստելու հարցում»,- ուղևորությունից առաջ հայտարարել է Փեզեշքիանը։

Օմանի միջնորդական ջանքերի շնորհիվ ապրիլից ի վեր դիվանագիտական հարաբերություններ չունեցող Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցությունների հինգ փուլ են անցկացրել։ Չնայած ուրբաթ օրը Հռոմում կայացած վերջին հանդիպումն ավարտվել է առանց զգալի առաջընթացի, այդուհանդերձ ԱՄՆ նախագահը ողջունել է քննարկման արդյունքները։

«Կարծում եմ՝ մենք կարող ենք լավ լուրեր ունենալ Իրանի ճակատում»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավելելով, որ այդ կապակցությամբ հայտարարություն է ակնկալվում արդեն «հաջորդ երկու օրերի ընթացքում»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG