Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներն այսօր Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։
Երկկողմ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ընթացքում Հաքան Ֆիդանը հայտարարել է՝ Անկարան աջակցում է Ադրբեջանի գործողություններին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։
Սերգեյ Լավրովն իր հերթին շեշտել է՝ Ռուսաստանը և Թուրքիան հետաքրքրված են խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկասով, և «դրան կարելի է հասնել 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում համատեղ ջանքերով»: