Ուկրաինան պետք է ինքնուրույն զենք արտադրի, և առաջիկայում պատրաստվում են նոր ներդրումային պայմանավորվածություններ եվրոպացի գործընկերների հետ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զինվորականների հետ խորհրդակցությունից հետո։
«Արդեն հարյուրավոր ուկրաինական ընկերություններ արդյունքներ են տալիս Ուկրաինայի պաշտպանության ուժերի համար, և դրանք ավելանալու են, ես վստահ եմ դրանում։ Այժմ մենք առավելագույնս ներգրավում ենք ձեռնարկատիրական ներուժը զենքի արտադրությանը։ Նրանք այնտեղ՝ Ռուսաստանում, պետք է հստակ զգան այն հետևանքները, ինչ անում են Ուկրաինայի դեմ։ Դա լինելու է», - ասել է Զելենսկին։
Ըստ նրա՝ հարվածային դրոններ, որսացողներ, թևավոր հրթիռներ, ուկրաինական բալիստիկա, այս ամենը պետք է Ուկրաինան արտադրի: