Մատչելիության հղումներ

Փաշինյանը վաղ առավոտից եկեղեցուն ուղղված վիրավորական ու քննադատական գրառումների շարք է սկսել


Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյան

Կառավարության երեկվա նիստից հետո, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չուլանի հետ էր համեմատել եկեղեցիները՝ նշելով՝ «ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված», այսօր առավոտյան Ֆեյսբուքում մի քանի գրառում է կատարել, որոնցից որոշները նաև վիրավորական բառապաշար ունեն։

Այս գրառումից րոպեներ անց Փաշինյանը երկրորդ գրառումն է կատարել, մասնավորապես, նշելով․ - «Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին»։

Մեկ այլ գրառմամբ էլ վարչապետը հարց է բարձրացրել․ -«Իսկ ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը։

Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից։

Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ. կամավոր հրաժարակա՞ն տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը. տեսնես կլինի՞ քննություն, տեսնես կբացահայտվի՞ իրականությունը»։

Թե ինչն է նման գրառումների շարժառիթը հստակ չէ, սակայն վարչապետը մեկ այլ գրառմամբ հիշեցրել է շաբաթներ առաջ համացանցում քննարկվող մի թեմա, որը վերաբերում էր իր ամուսնական կարգավիճակին։

«Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ։ Մեր հոգեւոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի հուզում», - նշել է Նիկոլ Փաշինյանը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն առայժմ չի արձագանքել վարչապետի այս հայտարարություններին։

Մայր Աթոռ-իշխանություն հակամարտությունն ավելի քան 4 տարվա պատմություն ունի՝ 44-օրյա պատերազմի ավարտից մեկ ամիս անց Ամենայն Հայոց կաթողիկոսը վարչապետին հորդորեց հեռանալ, և սկսվեց՝ «ոչ հոգատար, կործանարար իշխանություն» ու «կոռումպացված, Աստծուն չհավատացող հոգևորականներ» փոխհրաձգությունը։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG