Մատչելիության հղումներ

Պաշտոնյաները Սարդարապատի հուշահամալիր են ժամանում. տարածքում ուժեղացված հսկողություն է


Սարդարապարտի հուշահամալիրի տարածքում քիչ անց կմեկնարկի Հանրապետության օրվան նվիրված պետական միջոցառումը:

Այս պահին այստեղ ժամանում են պաշտոնյաները: Թեև լրագրողներին հնարավորություն չի տրվում մոտենալ հուշահամալիրին, բայց երևում է, որ պետական այրերի մեքենաները ժամանում են այստեղ:

Տարածքում ուժեղացված հսկողություն է, նաև թույլ չի տրվում առաջանալ քաղաքացիներին, ովքեր եկել են հետևելու տոնական շքերթին:

Նախորդ տարի՝ 2024-ին, վարչապետ Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիր այցելել էր միայն օրվա երկրորդ կեսին, երբ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոսն իր աջակիցների հետ հեռացել էր այնտեղից:

Այդուհանդերձ, Կառավարության ղեկավարի այցն առանց միջադեպի չէր անցել: Մինչ Փաշինյանը կժամաներ հուշահամալիր, տեղում իրավապահները փորձել էին խոչընդոտել Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը:

Նիկոլ Փաշինյանը հաջորդ օրը մեկնաբանել էր միջադեպը՝ ասելով, թե Ոստիկանությունը Սարդարապատում փորձել է ճշտել, թե արդյոք Վեհափատ հայրապետը «եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելու, թե այլ նպատակադրմամբ»:

Այսօր ավելի վաղ Վեհափառը հանդես է եկել ուղերձով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG