Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները համաձայնության են եկել կալանավորների փոխանակման վերաբերյալ, երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովը փոխանակման մանրամասները չի ներկայացրել:
«Իհարկե, մանրամասները մշակվում են համապատասխան լիազոր մարմինների միջոցով» - երեքշաբթի լրագրողներին հայտնել է Լավրովը։
Երկու երկրները բանտարկյալների վերջին փոխանակումն իրականացրել էին ապրիլին: