Վրաստանի ներքին գործերի նախարար է նշանակվել Գելա Գելաձեն, տեղեկացրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Գելաձեն ղեկավար պաշտոններ է զբաղեցրել տարբեր գերատեսչություններում, այդ թվում եղել է Կրթության նախարարության, Պաշտպանության նախարարության և Պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ։
Արևմտյան երկրների պատժամիջոցների տակ գտնվող Վախթանգ Գոմելաուրին այսօր առավոտյան հայտարարել է իր հրաժարականի մասին՝ նշելով, որ ցանկանում է ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին: