Պուտինն ու Թրամփը կալանավորների փոխանակման վերաբերյալ համաձայնության են եկել. Լավրով

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները համաձայնության են եկել կալանավորների փոխանակման վերաբերյալ, երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովը փոխանակման մանրամասները չի ներկայացրել:

«Իհարկե, մանրամասները մշակվում են համապատասխան լիազոր մարմինների միջոցով» - երեքշաբթի լրագրողներին հայտնել է Լավրովը։

Երկու երկրները բանտարկյալների վերջին փոխանակումն իրականացրել էին ապրիլին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն և ՌԴ-ն հաստատել են կալանավորների փոխանակումը