Մատչելիության հղումներ

Թրամփը քննարկում է այս շաբաթ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը. WSJ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է այս շաբաթ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ թերթի՝ քննարկվող սահմանափակումների մեջ չեն մտնում Ռուսաստանի բանկային ոլորտի դեմ լրացուցիչ պատժամիջոցները։ Նոր պատժամիջոցների նպատակն է ստիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զիջումների գնալ, այդ թվում՝ համաձայնվել 30-օրյա հրադադարին։ Նոր պատժամիջոցների վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել, և Դոնալդ Թրամփը կարող է հրաժարվել դրանք կիրառելուց։

Կիրակի օրը Թրամփը հայտարարել է, որ քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները և քննադատել է Պուտինին՝ ասելով, որ չի հասկանում, թե ինչ է պատահել Ռուսաստանի առաջնորդի հետ. «Մենք բանակցությունների գործընթացում ենք, և նա հրթիռներ է արձակում Կիևի և այլ քաղաքների վրա։ Ինձ դա ընդհանրապես դուր չի գալիս»։

ԱՄՆ նախագահի այս մեկնաբանությունը հաջորդել է ուկրաինական քաղաքների վրա Ռուսաստանի կողմից զանգվածային հրետակոծության մասին հաղորդագրություններին։



Մանրամասները տե՛ս այստեղ



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG