Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնի, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, այսօր Երևանում ընթացող «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ խաղաղության գործընթացը և խաղաղության պայմանագիրը չպետք է բաց թողնվեն: Եվ կփորձենք ու կհամոզենք մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունն արվի տևական և երկարատև խաղաղության հասնելու համար», - ասել է նա:
Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, որում տարածքային պահանջներ է տեսնում, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։
Երևանից մի անգամ շեշտել են, որ Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում հարևանների նկատմամբ:
Մանրամասները տե՛ս այստեղ