Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայաստանցի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց: Պաշտոնյաները մասնակցեցին ֆրանսիացի ծովակալ Լուի Դարտիժ Դյու Ֆուրնեի հուշատախտակի տեղադրման արարողությանը:
Մուսա լեռան ինքնապաշտպանության օրերին Դյու Ֆուրնեն չսպասելով հրամանի որոշել է իր ղեկավարած նավերով տարհանել 4 հազար հայերին՝ փրկելով նրանց մահվան ճիրաններից:
«Երբ նրանց մոտ արդեն սպառվում էին ուժերը, սնունդն ու ռազմամթերքը, նրանք սավաններից պատրաստված դրոշներ բարձրացրին և հայացքն ուղղեցին դեպի ծովը, ֆրանսիական նավերն էին, որ նրանց օգնության ձեռք մեկնեցին», - ասաց Ֆրանսիայի արտգործնախարարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ