Մատչելիության հղումներ

ՌԴ ՊՆ-ն Կիևին և «որոշ եվրոպական երկրների» մեղադրել է բանակցությունները խոչընդոտելու փորձերի մեջ


ՌԴ պաշտպանության նախարարությունն Ուկրաինայի իշխանություններին և «որոշ եվրոպական երկրների» մեղադրել է Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները խոչընդոտելու փորձերի մեջ։ Գերատեսչությունը չի նշում, թե որ երկրների մասին է խոսքը:

«Ձեռնարկվել են մի շարք սադրիչ քայլեր, որոնք ուղղված են բանակցային գործընթացը խաթարելուն»,- ասված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ մայիսի 20-ից ի վեր ուկրաինական կողմն «ավելացրել է Ռուսաստանում քաղաքացիական թիրախների դեմ ԱԹՍ-ների ու արևմտյան արտադրության հրթիռների կիրառմամբ հարձակումների թիվը», և որ հարձակումների հետևանքով «տուժել են քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք և երեխաներ»։

ՌԴ ՊՆ-ն պնդում է՝ ռուսական զորքը պատասխան հարվածներ է հասցնում «բացառապես Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի ռազմական օբյեկտներին և ձեռնարկություններին»։
Կիևն առայժմ չի արձագանքել ռուսական կողմի այս հայտարարությանը։

Մինչ այդ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի խոսքով՝ Կիևը լիովին պատրաստ է զինադադարի և հրադադարի, սակայն Ռուսաստանը դրան հրթիռային հարձակումներով է պատասխանում:

XS
SM
MD
LG